Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ածխաջրերի 8 լավագույն աղբյուր. news.am

Ածխաջրերի 8 լավագույն աղբյուր. news.am

Սննդաբան Էյսլինգ Փիգոտտը, օրինակ, կարծում է, որ չարժե վախենալ օսլա պարունակող ածխաջրերից, որոնք, օրինակ, պարունակում են այնպիսի մթերքներում, ինչպիսիք են կարտոֆիլը, բրինձը, մակարոնեղենը, փաթիլները եւ հացը, որոնցից հաճախ հրաժարվում են հանուն կազմվածքի: 

Փիգոտտի կարծիքով, այս մթերքները որոշ քանակությամբ պետք է հաշվեկշռված սննդակարգի մաս կազմեն:

«Դրանք ցածր կալորիական են, որովհետեւ քիչ ճարպեր են պարունակում, բայց օգտակար են, չէ՞ որ դրանցում շատ վիտամիններ կան, միկրոտարրեր եւ բջջանյութ: Միաժամանակ, օսլա պարունակող ածխաջրերը էներգիայի կարեւոր աղբյուր են, հատկապես` մկանների եւ գլխուղեղի համար, որը չի կարող գործել առանց գլյուկոզայի », - նշել է սննդաբանը:

Սննդաբան Ռոբերտ Հոբսոնը եւս արտահայտվել է «արագ» ածխաջրերի օգտին, որոնցից եւս հաճախ վախենում են սլացիկության համար պայքարողները: Նրա կարծիքով, պարզ ածխաջրերը, որոնք պարունակվում են սպիտակ բրնձում, սպիտակ հացում, մակարոնեղենում եւ շաքարում, անհրաժեշտ են մարդկանց, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում, օրինակ` շատ ժամանակ են անցկացնում մարզասրահում: 

«Արագ ածխաջրերն արագ են մարսվում եւ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի «պայթյուն» են առաջացնում: Բայց, եթե դրանք խառնեն սպիտակուցի, ճարպերի բարձր պարունակությամբ մթերքների կամ բանջարեղենի հետ, դա կդանդաղեցնի նրանց քայքայումը », - նշել է փորձագետը:

Նրանց, ովքեր փորձում են նիհարել, Հոբսոնը խորհուրդ է տվել բարդ ածխաջրեր, որոնց լավ աղբյուր են հատիկայինները եւ լոբազգիները: Դրանցից ուտեստները, նշել է բժիշկը, երկար են մարսվում եւ հագեցածության զգացում են առաջացնում երկար ժամանակ:

Ահա դանդաղ ածխաջրերի մի քանի լավ աղբյուր.

  • ամբողջական հատիկներից հաց,
  • բջջանյութ պարունակող բանջարեղեն,
  • ձավարեղեն (մուգ բրինձ, հնդկաձավար, վարսակ),
  • կարտոֆիլ` խաշած վիճակում (ոչ պյուրե),
  • շոկոլադ (դառը),
  • մրգեր. խնձոր, բալ, դեղձ, կիվի, նարինջ,
  • լոբազգիներ,
  • տոմատի հյութ:


Մասնագետները նշում են, որ ածխաջրերից հրաժարումը օրգանիզմին ստիպում է իրեն անհրաժեշտ գլյուկոզան արտադրել սպիտակուցներից եւ ճարպերից, ինչը հանգեցնում է ուժերի անկման եւ բերանի վատ հոտի: Ածխաջրերըը չեն խանգարում  սլացիկության պահպանմանը, ընդհակառակը` օգնում են կարգավորել ախորժակը եւ չափից ավելի չուտել, եթե դրանք չօգտագործեն մեծ քանակությամբ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. lady.qip.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ